ԱՄՆ-ում գրեթե բոլոր գորիլաները վարակվել են կորոնավիրուսով
Ամերիկյան Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում 20 գորիլաներից 18-ը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Կենդանիներին տանջում է հազը և հարբուխը: Նրանք նաև կորցրել են իրենց ախորժակը։
Պրիմատները բուժվում են մոնոկլոնային հակամարմիններով, որոնք արտադրվում են իմունային բջիջների կողմից:
Գորիլաների կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է ամերիկյան Սան Դիեգո քաղաքի սաֆարի զբոսայգում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում