Անկախության տոնի առթիվ շուկաների մոտ «Կամազներում» ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի հետազոտություններ կիրականացվեն
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20-22-ը Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:
Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`
. Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:
. Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:
. Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ և Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:
ԱՆ փոխանցմամբ, հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները