Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժը՝ միջազգային կինոփառատոնում
Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը այս տարի հասել է կենտրոնական Ասիա։ Բիշքեկի միջազգային կինոփառատոնում (Х Международный кинофестиваль стран СНГ, Балтии и Грузии «Кыргызстан-страна короткометражных фильмов») հարյուրավոր հայտերից ընտրվել են ընդամենը 14-ը, որոնց մեջ է նաև «Իմ սև սիրտը» ֆիլմը (սեպտեմբերի 14-18-ը ): Կինոփառատոնի մասնակից երկրներն են՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա…. Ամեն երկրից մեկ ֆիլմ, մեկ ներկայացուցիչ։ Այս մասին գրում է «Կինոաշխարհը»։
Ռեժիսորի «Իմ սև սիրտը» ֆիլմը ընտրվել է նաև Տաշքենդի միջազգային կինոփառատոնի կողմից, (Tashkent International Film Festival), որը կկայանա սեպտտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Փառատոնի շրջանակներում է «Ֆիլմ 5 օրում» ծրագիրը, որի ընթացքում սեպտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում, ռեժիսոր Գարուշ Ղազարյանը և բեմադրող օպերատոր Վահե Տերտերյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ( այն աշխարհին թողել է պատմական մեծ ժառանգություն) կնկարահանեն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ՝ ՈւզբեկՖիլմի աջակցությամբ, (հայ-ուզբեկական արտադրություն), որը նույնպես կընդգրկվի մրցութային ծրագրում։ Սցենարի հեղինակն է սցենարիստ, դրամատուրգ Սառա Նալբանդյանը, ֆիլմի վերնագիրը՝ «Միքայելի անհարթ ճանապարհը» (Нелегкий путь Михаила), որի միջազգային պրեմիերան տեղի կունենա Տաշքենդում, այնուհետև այն կցուցադրվի Երևանում։
«Իմ սև սիրտը» ֆիլմը այս պահին մասնակցում է նաև Վրացական «Mestia International Short and Mountain Film Festival»-ին, ինչպես նաև «Մեկ Կադր» կինոփառատոնին (սեպտտեմբերի 22):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան