Գյումրու օրվան նվիրված ցուցադրության բացում
Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը հրավիրում է թանգարանի աշնանային ցուցադրության պաշտոնական բացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում (ք.Գյումրի, Գայի փող. 12)։
Թանգարանից հայտնում են, որ ցուցադրությունը նվիրված է Գյումրու օրվան և թանգարանի հիմնադրման 30-ամյա տարեդարձին։
Ցուցադրության մի մասը ներկայացված է Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում, որտեղ ցուցադրված են անվանի գյումրեցի Կարապետ Գյոկչակյանի գրաֆիկական աշխատանքները և հայտնի քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի գործերը։ Երկու արվեստագետներն էլ ակտիիվ ստեղծագործական գործունեություն են ծավալել Սանկ Պետերբուրգում։
«Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ցուցասրահում ներկայացված են ավելի քան 120 արվեստագետների գործեր, այդ թվում Սարգիս Համալբաշյան, Արարատ Սարգյսյան, Արման Համբարձումյան, Զաք Դեմիրճյան, Հասմիկ Հոխանյան։
Պատկերասրահում ներկայացված է նաև Լիլիրթ Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները