Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ահմադ Մասուդին հրավիրում են ելույթ ունենալու
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ներկայացրել են բանաձևի նախագիծ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, որում առաջարկվում է Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին հրավիրել ելույթ ունենալու ԵՄ խորհրդում և Եվրոպական խորհրդարանում: Այն նաև առաջարկում է կանոնավոր երկխոսություն Հնդկաստանի հետ՝ Աֆղանստանի հարցի վերաբերյալ:
Աֆղանստանում առկա իրավիճակին վերաբերող այս միջնորդությունը քվեարկության կդրվի հինգշաբթի:
Նախօրեին ներկայացված միջնորդությունը, պնդելով, որ թալիբները ձևավորել են ամեն ինչ, բացի ներառական կառավարությունից, պնդում է, որ թալիբները իշխանությունը վերցրել են ուժով, և նրանց նշանակած ժամանակավոր կառավարությունը ոչ ներառական է, ոչ օրինական, ոչ էլ հաշվետու Աֆղանստանի ժողովրդի առջև:
Միջնորդության մեջ նաև նշվում է, որ Թալիբանի ժամանակավոր կառավարությունը ներառում է ահաբեկչական գործողությունների համար պատասխանատու անձանց, այդ թվում նախկին ձերբակալվածներին, ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ գտնվող անձանց և հետախուզվողների ցուցակում գտնվող անձանց մինչդեռ Թալիբանի ժամանակավոր կառավարության անդամներից շատերն ունեն Պակիստանի կողմից տրված անձնագրեր:
Միջնորդության մեջ նշվում էր, որ երկար տարիներ Պակիստանը ապահով ապաստարաններ էր տրամադրում թալիբների անդամներին, ինչպես նաև օգնություն էր տրամադրում՝ Աֆղանստանը գրավելու հարցում:
Բանաձևի նախագծով հանձնարարվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (EEAS) փոխանցել Պակիստանի ղեկավարությանը, որ այն պատասխանատվություն է կրում Աֆղանստանում անվտանգության և կայունության համար, և որ Պակիստանի ազդեցությունը թալիբների վրա հաշվի կառնվի Նախապատվությունների ընդհանրացված սխեմայի երկարաձգումը հաշվի առնելիս (GSP+)։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները գրավել են զինամթերքի խոշոր պահեստ Փանջշիրում
- Թալիբները կանանց արգելել են զբաղվել սպորտով
- Փանջշիրում թալիբները մեղադրվում են Ահմադ շահ Մասուդի գերեզմանը պղծելու մեջ
- Վարդան Ոսկանյան. Փանջշերում «խաղադրույքը» շատ բարձր է
- Համիդ Քարզայը երկխոսության կոչ է անում Թալիբանի և Փանջշիրի դիմադրությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում