Էնրիկե Իգլեսիասը հայտաարել է՝ նոր ալբոմը կարող է լինել վերջինը
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ իր նոր՝ Final սկավառակը կարող է լինել վերջինը։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում ենալով The People- ին։
«Միգուցե սա իմ վերջին ալբոմն է: Սա այն չէ, ինչի մասին ես մտածում էի վերջին ամիսներին: Սա այն է, ինչի մասին ես մտածում էի վերջին մի քանի տարիներին», - արտիստի խոսքը մեջբերել է The People-ը։
Իգլեսիասը պարզաբանել է, որ խոսքն ընդհանրապես երգեր չձայնագրելու մասին չէ, քանի որ իրեն իսկապես դուր է գալիս այս գործընթացը, բայց ավելորդ է համարում դրանք հրապարակել ալբոմի ձևաչափով:
Երգիչ Ռիկի Մարտինը արձագանքել է Էնրիկե Իգլեսիասի հայտարարությանը: Նա Իգլեսիասի որոշումը «բարդ» է որակել և «ամեն դեպքում» շնորհավորել նրան:
Final նոր ալբոմը 11 -րդն է Էնրիկե Իգլեսիասի երաժշտական կարիեայի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները