Ժիրինովսկին առաջարկել է դպրոցները բաժանել ըստ սեռերի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում դպրոցները պետք է բաժանել տղաների, աղջիկների և խառը դպրոցների, որպեսզի ծնողներն իրենք որոշեն՝ ուր տանել երեխաներին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Կարծում ենք, որ դպրոցները պետք է տարբեր լինեն, ծնողներն իրենք կկարողանան ընտրել»,-հայտարարել է Ժիրինովսկին։
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը մասնավորեցրել է, որ անվանումներ է մտածել տարբեր տեսակի դպրոցների համար՝ «տղամարդկանց լիցեյ, գիմնազիա կանանց համար և պարզապես խառը»: Նա մասնավորեցրել է, որ միայնակ մայրերի համար ավելի օգտակար կլինի որդիներին տալ «լիցեյ»:
Բացի այդ, Ժիրինովսկին առաջարկել է չեղարկել քննությունները դպրոցներում: Դրա փոխարեն, նրա կարծիքով, աշակերտների ակտիվությունը պետք է կենտրոնացնել ուսուցման ամբողջ ընթացքի վրա, որից հետո տվյալները մշակել համակարգչային ծրագրերի միջոցով և պարզել շրջանավարտների պրոֆեսիոնալ կողմնորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում