Կառավարությունը 357,4 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
«2020-21 թվականներին հավանության արժանացած և իրականցված կամ այդ փուլում գտնվող 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար նախագծով նախատեսված է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 357,458.0 հազար դրամ»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և հավելեց, որ այն ուղղվելու է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Նա տեղեկացրե, որ 15 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 15 ծրագրերի մրցույթ, որոնցից 5-ը քննարկվել և հաստատվել է 2020 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 10-ը՝ 2021թ.-ին:
Նախարարը հայտնեց, որ այդ ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն իրականացվել են համայնքների միջոցների հաշվին և ներկայում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Սասուն Խաչատրյանը պաշտոնի նշանակման պահին արդեն գիտեր Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման տեխնիկական մանրամասները
- Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
- Բժիշկները հոգեկան ուժերի սպառման եզրին են. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունն այսօրվա նիստում Սասուն Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին