Պետերբուրգում առաջարկել են 320 գմբեթային տաճար կառուցել
Պետերբուրգում առաջարկում են Օխտինի հրվանդանի վրա 320-գմբեթավոր տաճար կառուցել։ Ըստ «strelkamag.com» կայքի, տաճարի 141,8 մետր բարձրությունը, խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի օրերի քանակը, իսկ գմբեթների քանակը՝ Սանկտ Պետերբուրգի գալիք տարեդարձը։
320 գմբեթներով տաճարը առաջարկվում է կառուցել Օխտինի հրվանդանի վրա, որի վրա 10 տարի առաջ կարող էին կառուցել «Օխտա-Կենտրոն» երկնաքերը, գրել է տեղական տելեգրամյան ալիքը։
Տաճարի նկուղում առաջարկվել է կառուցել հնագիտական թանգարան, որտեղ կցուցադրվեն միջնադարյան ամրոցների՝ Լանդսկրոնայի և Նյենսկանների մնացորդները:
Ըստ «PapaUrban»-ի, տաճարի շուրջը հնարավոր է տեղադրվել լանդշաֆտային այգի և կայանատեղի: Կայանատեղիի տեղերի թիվը կազմելու է 1703, քանակը խորհրդանշում է Սանկտ Պետերբուրգի հիմնադրման տարեթիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները