Պուտինը ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցի տեսակապով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Դուշանբեում՝ կապված իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերելուց հետո ինքնամեկուսացման հետ։ Այս մասին գրում է Tass-ը։
Ինչպես և սպասվում էր, Խորհրդի նիստում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի իրավիճակը Աֆղանստանում և դրա ազդեցությունը կազմակերպության պետությունների անվտանգության վրա:
Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ընդունել հռչակագիր, ինչպես նաև ստորագրել խաղաղապահությանը վերաբերող փաստաթղթեր, ապահովել ՀԱՊԿ զորքերի գործունեությունը և արագ արձագանքման հավաքական ուժերին վերազինել ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով: Առաջնորդները կքննարկեն նաև կազմակերպության 2022 թվականի բյուջեն:
Նշենք, որ այսօր Հայաստանը ռոտացիոն կարգով կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։
Աֆղանստանում իրավիճակը կդառնա մեկ այլ իրադարձության կենտրոնական թեմաներից մեկը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության XX-րդ գագաթնաժողովում: Սեպտեմբերի 17-ին Դուշանբեում կկայանա ՇՀԿ ղեկավարների հանդիպումը, որին Ռուսաստանի ղեկավարը կրկին կմասնակցի տեսակապով։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ -ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
- Զաս․ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի ռազմական և դիվանագիտական օգնություն սահմանին իրավիճակի սրման դեպքում
- ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է ընդունել՝ ներառյալ Աֆղանստանի վերաբերյալ
- Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը