Եգիպտոսում հանրության առջև բացվել է Ջոսեր փարավոնի դամբարանը
Եգիպտոսում երկարատև վերականգնումից հետո բացվել է Ջոսեր փարավոնի դամբարանը: Կառույցը, որը հայտնի է որպես Հարավային դամբարան, ստորգետնյա է և ներառում է միջանցքների լաբիրինթոս, որոնք զարդարված են սալիկներով և փորագրված հիերոգլիֆներով:
artguide.com-ը գրում է, որ կենտրոնական մասում մեծ սարկոֆագն է: Սակայն, իրականում, փարավոնը թաղված է Ջոսերի հայտնի աստիճանական բուրգում, որը դամբարանի հետ միասին կազմում է Կահիրեի մոտակայքում գտնվող Սակկարա համալիրի մի մասը:
Դամբարանի վերականգնման աշխատանքներն ընթանում էին 2006 թվականից և ներառում ստորգետնյա միջանցքների ամրացում, փորագրությունների և սալիկապատ պատերի վերականգնում և լուսավորության տեղադրում: 2021 թվականի սեպտեմբերի 14-ին այն բացվել է հանրության առջև:
Վերջին շրջանում Եգիպտոսը փորձում է վերականգնել իր զբոսաշրջության ոլորտը, որը մեծապես տուժել է 2011-ի անկարգություններից և կորոնավիրուսային համաճարակից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները