Այն, ինչ առաջ է եկել մարդկության մեղքով, կարող է լուծում ստանալ մարդկության ջանքերով. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուրջայց է կատարել Քոլորադոյում վերականգնվող էներգիայի մի լաբորատորիայում` զարկ տալու նպատակով ներքին սպառումների իր ծրագրին:
Նա ցանկանում է ընդգծել, թե որքան մեծ կլինի մաքուր էներգիայի արտադրության դրական ազդեցությունը կլիմայական փոփոխության դեմ պայքարում: Նա հավաստիացնում է նաև, որ այս բնագավառը կապահովի բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մեր երկկուսակցական ենթակառուցվածքների մասին օրինագիծը մեր պատմության մեջ ամենամեծ դաշնային ներդրումներն է ապահովում»,- ասել է նա:
Բայդենի խոսքերով, Ամերիկան կարող է արտադրել վերականգնվող մեծ ծավալի էլեկտրաէներգիա:
«Ամերիկայում լայնածավալ ներդրումներ են իրականացվում հասարակական տրանսպորտում, էլեկտրական ավտոբուսների արտադրության բնագավառում, լիցքավորման կայանների արտադրության ճյուղերում»,- ասել է Բայդենը ու հավելել, որ վարչակազմն օգնելու է Դենվերի քաղաքագլուխ Հենքոքին` այս քաղաքում ջերմոցային գազերի արտանետումները 80 տոկոսով կրճատելու նրա ջանքերում:
Դենվերի մոտակայքում գտնվող Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիա կատարած այցը Բայդենին թույլ է տալիս շարունակել կլիմայական փոփոխության դեմ իրականացվող ծրագրերում ծախսումները:
Նրա խոսքերով, այն, ինչ առաջ է եկել մարդկության մեղքով, կարող է լուծում ստանալ մարդկության ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում