Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է հունիսի 21-ին, չնայած 2020թ-ի նոյեմբերից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել Արցախի պատերազմում հերոսացած զինծառայողներին.
«Բարսեղյան Սեյրանը Երևանից էր, Ֆիզկուլտ ինստիտուտում էր սովորում։ Ուսումը կիսատ թողնելով զորակոչվում է բանակ։ Մատաղիսում էր ծառայում։
Սեպտեմբերի 25-ին Սեյրանենց ջոկը բարձրանում է Թալիշի դիրքեր մարտական հերթապահության։ 2 օր անց սկսվում է պատերազմը։ Ասում են՝ Թալիշի պաշտպանական գծի ճեղքումը եղել է հենց այդ՝ 156-որդ մարտական դիրքից, որտեղ եղել է Սեյրանն իր 6 համածառայակիցների հետ։
Առաջին մարտն ընդունում են նրանք ու համառ դիմադրություն են ցույց տալիս թշնամուն։ Սեյրանը ոտքից վիրավորվում է, բայց չի նահանջում։ Նրանց ջոկից ոչ ոք չի նահանջում։ Սեպտեմբերի 30-ին, անհավասար մարտում զոհվում է Սեյրանը։ Նրանց 7 հոգանուց ջոկից ողջ է մնում միայն մեկը....
Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021 թվականի հունիսի 21-ին, չնայած, որ դեռևս 2020 թվականի նոյեմբեր ամսից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում...
Սեյրանը 21 տարեկան էր։ Հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան մեդալի։
Հավերժ փառք քեզ, ախպերս»։
Հարակից հրապարակումներ`
- 14․09․2021․Վարանդայում հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ ԱԻՊԾ
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան