Սոչիում անձրևը հեղեղել է քաղաքի փողոցներն ու ճանապարհները
Սոչիում տեղացած անձրևը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան, առաջացրել է փողոցների և ճանապարհների հեղեղում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով հանգստավայրի վարչակազմին։
Սոչիի սոցիալական ցանցերը կրկին քննարկում են անձրևից հետո Սոչիի եղանակը: Ականատեսները տեսանյութեր են տեղադրում, որտեղ պատկերված են հսկայական ջրափոսեր մայրուղիների և մայթերի հատվածներում:
«Քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոչիի տարածքների այն գոտիները, որոնք 2021-ի ամառային սեզոնին ավելի քան չորս անգամ հեղեղվել են, նշվելու են քաղաքի նոր գլխավոր հատակագծում:
Հարակից հրապարակումներ`
- Գրենլանդիայի սառցադաշտի գագաթին առաջին անգամ գրանցվել է անձրև
- Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով 1.7 միլիոն բնակչի անհապաղ տարհանում է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում