Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանը հետապնդվում է Թուրքիայում
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է:
Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով:
Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել է, որ հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը՝ չունանալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների, իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակներում:
Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:
«Այս հետաքննությունը նշանակում է հարձակում մտքի և խոսքի ազատության վրա: Սա հետաքննություն է իմ անձի և բոլոր մարդու իրավունքի պաշտպանների նկատմամբ»,- ասել է Աթաշը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա