Ֆրանսիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 28 երեխա
Ֆրանսիայի արևմտյան Չենջեն կոմունայում ավտոբուսի վթարի հետևանքով 28 երեխա է տուժել, հայտնում է «France bleu» ռադիոկայանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Լավալ համայնքի դպրոց ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից։ Ավտոբուսում եղել է 48 դպրոցական և վարորդը։
Իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 28 երեխա, որոնցից երկուսի վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավտոբուսում մնացած մյուս երեխաները շոկի մեջ են: Տուժածները տեղափոխվել են Լավալի հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում է փրկարար ծառայությունը: Վթարի պատճառները դեռ պարզված չեն: Ավտոբուս վարող կինը պետք է թունաբանական հետազոտություն անցնի: Կատարվելու է նաև մեքենայի տեխնիկական վերլուծություն, նշել է ռադիոկայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները