Բյուրականի աստղադիտարանն ու Ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն կրթական և գիտական ոլորտներում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի՝ ի դեմս աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի, և «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի՝ ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի միջև կնքվել է համաձայնագիր՝ նպատակ ունենալով ստեղծել համագործակցության կապեր կրթական և գիտական ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։
«Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է համատեղ քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կարող են հանգեցնել փոխգործակցության, կրթության որակի բարձրացմանը և հետազոտության զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ ձեռնարկելուն, կատարել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել համատեղ դասընթացներ, ինչպես նաև համալսարանի՝ մասնավորապես ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ու կառավարման ֆակուլտետների ուսանողների պրակտիկան աստղադիտարանում։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համալսարանի՝ մասնավորապես ԻԿՄ ֆակուլտետի ուսանողների տարեկան անվճար այցելություն աստղադիտարան՝ բացահայտելու ինֆորմատիկայի կիրառությունը աստղագիտության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան