Բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթողները դրամական պարգևներ կստանան
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ դրամական պարգևների կարժանանան ստուգատեսի մրցանակակիրները: Ոսկե մեդալակիրները կստանան 100 հազար, արծաթինը` 50 հազար բրոնզինը`25 հազարական դոլար:
ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է,որ այն ժամանակն ու էներգիան, որ բռնցքամարտիկները ծախսում են առաջնությանը նախապատրաստվելու համար, արժանի է նման պարգևատրության:
«Դա մարզիկներին կխթանի հաջողության հասնելու համար: Բռնցքամարտիկը հաջողակ պետք է լինի ոչ միայն ռինգում, այլև նաև կյանքում»,- ասել է Կրեմլյովը: