Թալիբները հայտնում են՝ Գերմանիան կարող է առաջինը վերսկսել Քաբուլում իր դիվանագիտական առաքելությունը
Գերմանիան կարող է լինել առաջին երկիրը, որը կվերաբացի իր դեսպանատունը Աֆղանստանում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ հայտարարությունն արել է հինգշաբթի օրը երկրում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի անդամ Անաս Հաքանին:
«Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջին պետությունը, որը կվերսկսի իր դիվանագիտական առաքելության աշխատանքը Աֆղանստանում»,-նրա խոսքերը մեջբերել է քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 5-ին արմատականների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում ասել է, որ թալիբները ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԳԴՀ-ի հետ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն և մարդասիրական օգնություն ստանալ Բեռլինից:
Գերմանիան փակել էր իր դեսպանատունը Քաբուլում թալիբների իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո: Սակայն թե՛ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թե՛ արտգործնախարար Հայկո Մաասը չէին բացառել, որ ապագայում Գերմանիան ներկայացուցչություն կունենա Աֆղանստանում, բայց այն կախված է որոշակի պայմաններից: Մերկելը միաժամանակ ընդգծել է, որ նման ներկայացուցչության բացումը դիվանագիտական ճանաչում չի նշանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան