«Ժողովուրդ». Իշխանությունը լծվել է պետական տարբեր գերատեսչություններում կարդային ջարդ իրականացնելուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը լծվել է պետական տարբեր գերատեսչություններում կարդային ջարդ իրականացնելուն: ArmLur.am լրատվականի տեղեկություններով՝ կառավարական կաբինետի տարբեր օղակներում, մարզպետարաններում ու թաղապետարաններում իշխանությունները ոչ յուրայիններից ազատվելու գործընթաց են սկսել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետական գերատեսչությունների՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին ուղիղ ասում է, որ ազատման դիմում գրեն ու գնան: Իշխանավորները հատկապես դաշնակցակաների հետեւից են ընկած, ովքեր Նիկոլ Փաշինյանին ամենասուր կերպով են քննադատում:
Փաշինյանի կաբինետի անդամները չեն ցանկանում անգամ այլախոհ քաղծառայողներին հանդուրժել, որոնց աշխատանքից ազատելն անհնարինի պես մի բան է, չնայած այդ հարցի համար նույնպես իշխանական թեւի ներկայացուցիչները լուծումներ են գտել: Ի տարբերություն պետական գերատեսչությունների մյուս աշխատակիցների՝ ընդդիմադիր քաղծառայողները զրկվում են պարգեւավճարներից կամ ավելի պակաս ստանում մյուսներից: Նաեւ որոշում են մի քանի բաժին իրար միացնել, ու պատճառաբանելով, թե միավորված բաժիններում նույն գործառույթն իրականացնող մի քանի աշխատակցի կարիք չկա, աշխատանքից հանում են Փաշինյանի անձով չոգեւորվածներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան