Միջազգային իրավիճակը չի բարելավվում, ասել է Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այս տարի միջազգային իրավիճակը չի բարելավվում, համաշխարհային լարվածությունը կրում է հակամարտությունների ուժգին լուծման ռիսկեր: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Լուկաշենկոն հինգշաբթի օրը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Դուշանբեում:
«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարին չի նպաստել միջազգային իրադրության բարելավմանը ։ Առաջվա պես միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը կոպտորեն անտեսվում են ։ Տարածաշրջանային անկայունության սահմանները ընդլայնվում են ։ Գլոբալ լարվածությունը ստեղծում է հակամարտությունների լուծման ուժային տարբերակների ռիսկեր», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը ։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Լուկաշենկոն քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը ՌԴ և Տաջիկստանի նախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան