«Հրապարակ». Միրզոյանը Պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է և մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարևոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։
Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի և անհիմն: «Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։
Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարևոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։ Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ:
Նշենք, որ ՀԱՊԿ երեկվա նիստին քննարկվել է Աֆղանստանի շուրջ առկա իրավիճակը, հայտարարվել է, որ կազմակերպությունը, ըստ մարտահրավերների, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀ-ի կողմից սա պատասխան է ՀԱՊԿ-ի` արցախյան պատերազմում և ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան