Քաղաքագետ. Եթե կարճ, ապա 2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Տիգրանաշենի և նրա կարևորության մասին» տեսանյութ ու գրել.
«Այստեղ, թեկուզ և Տիգրանաշենի օրինակով, սակայն ընդհանուր տրամաբանությամբ բացատրում եմ, թե ինչու է կապիտուլյանտի կողմից սահմանագծման հարցում նախա2018յան օրենքներին հղում կատարելը կեղծ ու զազրելի փաստարկ։ Եթե կարճ, ապա 2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը…
Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ վիդեոն նշված րոպեից դիտել՝ հասկանալու համար, թե Տիգրանաշենի ու տավուշյան տարածքների դեպքում ո՛ր օրենքը չեն փոխում, որպեսզի հետո կարողանան վկայակոչել դրանք հանձնելիս»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու,
- Ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրով ներկայիս Տիգրանաշենի տարածքը պատկանում է Հայաստանին. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Ե՞րբ է կայացվել պատերազմի որոշումը
- Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին