Ի՞նչ է ասել Իրանի դեսպանը Ալեն Սիմոնյանին
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր հանդիպել է Ալեն Սիմոնյանին։
ԱԺ տարածած հաղորդարության համաձայն, վերջինն ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
Նա նշել է, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը ձգտում է պահպանել և առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության և առևտրային համագործակցության շարունակական աճը:
Ալեն Սիմոնյանը նկատել է նաև, որ Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով:
Անդրադարձ է եղել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:
Դեսպանը փաստել է, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ և ընդգրկուն է ներկայացված Իրանում:
Կողմերն անդրադարձել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
- Գորիս -Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդների
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված