Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին
NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Այցի մասին մանրամասներ ճշտելու համար NEWS.am-ը կապվել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ, որը հաստատել է Չարչյանին տեսակցելու տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ
- Բժիշկները հավաքվել են գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում Ջհանգիրյանը մտնում է դատարանի շենք. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի