Սահակաշվիլին մեղադրվում է թմրանյութերի օգտագործման մեջ
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փորձի վերադառնալ Վրաստան, ապա նրան կձերբակալեն հենց օդանավակայանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում, գրում է ria.ru-ն:
Նա Սաակաշվիլիին անվանել է «թմրամոլ» և «անլուրջ անձնավորություն», իսկ քաղաքական գործչին մեղադրել է թմրանյութերի օգտագործման մեջ՝ նախքան հրապարակային ելույթ ունենալը:
«Մենք տեսել ենք թմրամոլ շատ կառավարիչների, օրինակ՝ Սահակաշվիլիին: Նա դեռ ակտիվորեն թմրանյութ է օգտագործում, և նրա առցանց ելույթները դա են վկայում: Կախված դոզայից, նրա տոնը երբեմն բարձրանում է, երբեմն` իջնում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին