Ամբողջ գիշեր ականջս լարած սպասում եմ՝ անօդաչո՞ւ է գալիս, պատուհանից նայում եմ՝ թո՞ւրք է գալիս. Գեղամասարի բնակչուհի
«Մեր կարծիքը հարցրել են՝ ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում։ «Թող մի հատ կարծիք հարցնեն։ Սահմանամերձ գյուղ ենք, մի հատ էլ տենց են անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի բնակչուհին։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները ակցիա են անում ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:
«Մինչև ե՞րբ պիտի ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստենք ու սպասենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս։ Իրենք որ Երևան նստած են, մտածո՞ւ են, որ մենք այստեղ ամբողջ գիշեր անքուն ենք։ Հիվանդություններ ունեմ, բայց ամբողջ գիշեր ականջս լարած սպասում եմ՝ անօդաչո՞ւ է գալիս, պատուհանից նայում եմ՝ թո՞ւրք է գալիս։ Հլը թող գան ու մի շաբաթ այստեղ մնան, այդ ժամանակ կիմանան՝ սա որտեղ է»,- ասաց բնակչուհին։
Նա նշեց, որ եթե իրենց ձայնն այստեղից չհասնի իշխանության ներկայացուցիչներին, կգնան Երևան՝ նախարարության, Աժ դիմաց կնստեն։
«Թող նրանց երեխեքն էլ մեր երեխեքի նման ապրեն, ինչո՞վ են պակաս։ Մեր փողերը տանում են, մի հատ էլ... Ոչ աշխատանքը գինը ունի, ոչ կարտոֆիլը գին ունի, ոչ անասունը, որ միսը։ Չհասկացանք, ինչքա՞ն կարելի է։
Աշխատատեղերն են կրճատում, որ շատ փող ուտեն։ Նրանց միայն դա է պետք»,- ասաց ակցիայի մասնակից բնակչուհին։
Մեկ այլ բնակիչ նշեց՝ սահմանի բերան են ապրում, թող գնան ու տեսնեն, որ սարերին թուրքերի լույսերն են վառվում։
«Թող Հայասանի վիճակը կարգավորեն, անվտանգությունն ապահովեն, նոր նման հարցեր սկսեն լուծել»,- ասաց նա։
Բնակիչներն ակնկալիք չունեն նաև Ազգային ժողովից։
«Ինչ որոշում ընդունում են, միայն իրենց օգտին է, ոչ ժողովրդի»,- նշեց Գեղարքունիքի բնակիչը։
Հարակից հրապարակումներ`
- Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան
- Ժողովուրդը թողնի գնա, պոստ պահող էլ չենք ունենալու. Բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան