Մենք Երևանից և Բաքվից ակնկալում ենք շուտափույթ պատասխան․ Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը», -ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ այս հարցի վերաբերյալ ռուսական կողմը առաջարկներ է ներկայացվել ինչպես Բաքվին, այնպես էլ՝ Երևանին:
«Մենք ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան