ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմը։
Պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Քաղաքացիական պայմանագրից ԵԽԽՎ պատվիրակության կազմում որպես հիմնական անդամներ ընդգրկվել են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը։ «Հայաստան» դաշինքից ԵԽԽՎ կազմում է Արմեն Գևորգյանը։
Փոխարինող անդամներն են Քաղաքացիական պայմանագրից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 27-ից 30-ը Ստրասբուրգում՝ հիբրիդային ձևաչափով։