ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաները քաղաքական բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում
Թուրքիան բարձրաստիճան դիվանագետ է ուղարկել Միացյալ Նահանգներ՝ քաղաքական խորհրդակցությունների համար` որպես երկու երկրների ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լարված կապերի վերականգնմանը: Այս մասին գրում է Ahval News-ը։
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը հինգշաբթի օրը երկօրյա ուղևորություն է սկսում Վաշինգտոն: Այցի ընթացքում նա կհանդիպի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի և քաղաքական հարցերով պետքարտուղարի՝ Վիկտորիա Նուլանդի հետ:
«Երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները և միջազգային զարգացումները նախատեսվում է քննարկել այցի ընթացքում պատվիրակությունների միջև անցկացվելիք համակողմանի քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում», - ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
ՆԱՏՕ-ի երկու երկրների հարաբերությունները հասել են ամենացածր կետին վերջին տասնամյակների ընթացքում այն բանից հետո, երբ Թուրքիան Սիրիայում պայքարեց ԱՄՆ-ի հետ դաշնակից քրդերի դեմ և Ռուսաստանից գնեց С-400 հակաօդային պաշտպանության հրթիռներ: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ հունվարին։
Նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են հունիսի կեսերին՝ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ քննարկելու հարաբերությունները շտկելու ուղիները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա