Բժիշկները հոգեկան ուժերի սպառման եզրին են. Անահիտ Ավանեսյան
«Այսօրվա դրությամբ իրականացվել է 6049 թեստ և դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764, և, ցավոք սրտի, գրանցվել է19 մահ»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ «Դելտա» շտամի հետ կապված կան մահացության, ծանր և ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում:
Առողջապահության նախարարի խոսքով՝ երբ նանխորդ տարի արձանագրվում էր 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսն լինում էր շատ ավելի նվազ, քան այսօր է, ինչն, ըստ Ավանեսյանի, նշանակում է, որ նույն ցուցանիշների պարագայում հիվանդները զբաղեցնում են շատ ավելի մեծ թվով մահճակալներ և այդ ֆոնդն արագ է սպառվում:
«Այս պահիմ մեր մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, իսկ վերակենդանացման 319 մահճակալներից զբաղված է 289-ը»,-ասաց նախարարը:
Նա նաև հայտնեց, որ հիվանդանոցային զբաղվածության 97-98%-ը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստում կամ ամբողջական պատվաստում չեն ստացել:
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ Իսրայելում վարակվածների թվի աճ կա, բայց հոսպիտալացման տոկոսն անհամեմատ ավելի ցածր է:
Նախարարը հայտնեց, որ աշնանը սպասվում է այլ հիվանդությունների աճ և համաճարակի նման տեմպերով նրանց օգնելն դժվար կլինի՝ քաղաքացիներին խնդրելով համաճարակի տարածումը կառավարելի դարձնել:
Անդրադառնոլով բուժանձնակազմի աշխատանքներին՝ Ավանեսյանը հայտնեց, որ բժիշկները հոգեկան ուժերի սպառման եզրին են:
Ներկայացնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնող վարակված չլինելու մասին պարբերաբար հավաստիացնելու պահանջին, նախարարը հայտարարեց. «14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է, այո, կարող էինք թեստավորման պահանջը դնել1, 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք ինկուբացիոն շրջանի ռացիոնալ թիվ և խնդրում ենք, որ մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»:
Նա հավելեց, որ այդ կանոնը հավասարապես գործում ե բոլորի համար, թե՛ հանրային հատվածի, թե՛ մասնավոր և թե՛ պետական ապարատում:
նախարարը հայտնեց, որ այդ պահին պետական ապարատում պատվաստվածները 70 %-ից շատ են: Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ օգոստոսի վերջի դրությամբ այդ թիվը 85 % է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին