Ջոնսոնը պարզաբանել է Ավստրալիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև նոր դաշինքի ստեղծման փաստը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ (AUKUS) անվտանգության նոր դաշինքը նպատակ չունի դիմակայելու որևէ երկրի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս քայլը պարզապես ցույց է տալիս, թե որքան սերտ են մեր կապերը Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ՝ այն խոսում է երեք երկրների ընդհանուր արժեքների և փոխվստահության բարձր մակարդակի մասին, որը թույլ է տալիս կիսել միջուկային տեխնոլոգիաները»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դաշինքի ստեղծումը՝ Չինաստանի ռազմական հզորության ամրապնդմանն ի պատասխան չէ:
Ջոնսոնը հավելել է, որ AUKUS-ի ստեղծումը չի խաթարի ՆԱՏՕ-ի կենսական անվտանգության նպատակներն ու խնդիրները:
Նոր դաշինքի անդամները ջատագովն են ժողովրդավարության, մարդու իրավունքների և ողջ աշխարհում նավագնացության ու առևտրի ազատությանը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵՄ-ն տեղեկացված չէ AUKUS-ի ստեղծման մասին:
Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ավստրալիան պայմանավորվել են ստեղծել անվտանգության ոլորտում նոր գործընկերություն: Նոր դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունն Ավստրալիային միջուկային սուզանավերով մատակարարելու համաձայնությունն էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում