Իրավիճակն Աֆղանստանում սպառնում է ապակայունացմամբ. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում անհանգստություն է հայտնել Աֆղանստանի իրադրության կապակցությամբ, որը նրա կարծիքով զարգանում է լուրջ ապակայունացման ուղղությամբ, ինչը հղի է քաղաքացիական պատերազմով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Մեր դիտարկումների համաձայն, իրավիճակը Աֆղանստանում զարգանում է դեպի լուրջ ապակայունացում՝ հղի քաղաքացիական պատերազմով»,- Տոկաևի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 357,4 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Սեբաստիան Կուրց․ Ավստրիան չի ընդունի անգամ մեկ աֆղան փախստականի
- Չինաստանը կոչ է արել ստուգել Աֆղանստանի բնակիչների մահերը «ԱՄՆ-ի ձեռքով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան