Գեղամասարի համայնքապետի ու աշխատակազմի «խնդիրը» ոստիկանությունում
Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը, նրանք դեմ են համայնքների խոշորացմանը։ Ակցիայի ավարտից հետո Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ով մասնակցում էր ակցիային, նրա աշխատակազմի անդամները հրավիրվել են ոստիկանություն։
«Հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին զրուցելու, քննարկելու, խնդրին լուծումներ գտնելու նպատակով»,- Panorama.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները ակցիա են անում ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:
Ակցիայի ժամանակ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել էր. «Հանձնարարված է համայնքի ղեկավարին, տեղակալին, որոշ ակտիվիստների ձերբակալեն ու հարցն այդպես լուծվի։ Կառավարությունից որևէ արձագանք չկա 8000 բնակչի պահանջին»։
Նշենք, որ, այնուամենայնիվ՝ ոստիկանությունը համայնքների խոշորացման խնդրին լուծում տալ չի կարող։ Դա իր գործառույթը չէ։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ գիշեր ականջս լարած սպասում եմ՝ անօդաչո՞ւ է գալիս, պատուհանից նայում եմ՝ թո՞ւրք է գալիս. Գեղամասարի բնակչուհի
- Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան
- Ժողովուրդը թողնի գնա, պոստ պահող էլ չենք ունենալու. Բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան