Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները
Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում (սեպտեմբերի 25-28)՝ «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և Երևանում (հոկտեմբերի 17-24)` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցահադրությամբ:
Ցուցահանդեսին կներկայացվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան): Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ձայնագրություններով:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին:
Նախագծի շրջանակներում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:
Աշխատարանը տեղի կունենա.
Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան):
Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում:
Սկիզբը` ժամը 13:00-ին:
Ցուցահանդեսի բացման հանդիսությունները տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում և հոկտեմբերի 17-ին` Երևանում`«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում: Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, դիպլոմատիկ կորպուսի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն: Գյումրիում բացման արարողություններին ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ Ջաղացպանյան), ծրագրում`Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:
Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15.00:
Ցուցահանդեսը բացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները