Թուրքիայում հանցագործը դանակով հարձակվել է զբոսաշրջիկի վրա և ծանր վիրավորում հասցրել
Ճապոնացի զբոսաշրջիկ Սեգան Կամեդան, ով արդեն 12 տարի հեծանիվով շրջում է աշխարհով մեկ, վիրավորվել է Սիվրիչե շրջանի արևելյան Էլազիգ նահանգում, հաղորդում է «Turizm Ajansi»-ն: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
45-ամյա զբոսաշրջիկի խոսքով՝ ատամները մաքրելիս անհայտ անձը դանակով հարձակվելել է նրա վրա:
«Ես այգում էի, նախաճաշեցի: Հանկարծ մոտակայքում մի տղամարդ սկսեց ինձ նայել, ես հարցրեցի, թե ինչու է նա այդպես նայում: Ի պատասխան՝ թուրքը հարձակվեց ինձ վրա»,- պատմում է Սեգան Կամեդան:
Տուժած օտարերկրացին տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:
Հարցազրույցում ճապոնացին պատմել է՝ ենթադրում է, որ նյարդայնացրել է տեղացիներին իր վարքագծով։
«Թուրքիայում իմ ուղևորությունն ավարտված է։ Ոտքս շատ է ցավում։ Ես արդեն 12 տարի է ինչ ամբողջ աշխարհում առանց փողի եմ ճամփորդում։ Սովորաբար ես վրանում եմ ապրում, երբեմն էլ ծանոթներիս մոտ», - ասել է նա։
Ոստիկանության աշխատակիցներն իրեն մի քանի լուսանկար են ցույց տվել, և նա ճանաչել է հարձակվողին։
Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա