Ժապարովը կոչ է արել ՀԱՊԿ-ին՝ մշակել դաշինքի անդամ երկրներից մեկի կողմից մյուսի դեմ ագրեսիայի դեպքում գործողությունների մեխանիզմ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մշակել գործողությունների մեխանիզմ՝ կազմակերպությանը մասնակցող մի երկրի կողմից մյուսի վրա հարձակման դեպքում: Այդ մասին նա հայտարարել է այսօր Դուշանբեում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ նախագահը հնչեցրեց մի շարք առաջարկներ, այդ թվում՝ կազմակերպության ներսում արագ արձագանքման և որոշումների կայացման մեխանիզմների մշակումը՝ մեկ անդամ պետության կողմից ՀԱՊԿ մյուս անդամ պետության դեմ զինված ագրեսիայի դեպքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը՝ ռոտացիոն սկզբունքով։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը գնահատել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
- Պուտինը ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցի տեսակապով
- ՀԱՊԿ -ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
- Զաս․ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի ռազմական և դիվանագիտական օգնություն սահմանին իրավիճակի սրման դեպքում
- ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է ընդունել՝ ներառյալ Աֆղանստանի վերաբերյալ
- Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան