Իրանը վառելիք է ուղարկել Լիբանան
Լիբանանյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իրանի վառելիքի տանկերները մտել են այս երկրիր: Հինգշաբթի օրը «Լիբանան-24» հեռուստատեսությունը տարածելով մի տեսագրություն հայտարարել է, որ Իրանի մազութ կրող տանկերները մտել են Լիբանանի Ալ-Հերմել քաղաքի Հուշ Ալ-Սեյեդ Ալի թաղամաս: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երկուշաբթի գիշեր ունեցած ելույթում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրուլլահը հայտարարել էր, որ նավթամթերք կրող առաջն լցանավը ընթացիկ շաբաթվա կիրակի երեկոյան կայանել է Սիրիայի Բանիաս նավահանգստում և հինգշաբթի օրը կսկսվի դեպի Լիբանան վառելիքի փոխանցման գործընթացը:
Վերջին շաբաթների ընթացքում Լիբանանում վառելիքի ճգնաժամը սրվել է, այնպես որ էլեկտրականության անջատման պատճառով որոշ հիվանդանոցներ, հացի փռեր, ընկերություններ և այլ հիմնական ծառայություններ ստիպված են եղել նվազեցնել կամ դադարեցնել իրենց գործունեությունը, և լիբանանցիները հերթական անգամ դիմել են ցույցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա