Առողջություն 12:26 16/09/2021 Հայաստան

Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն

Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին հայտնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

«Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Նա նաև նշել է,  հետազոտությունների արդյունքում պարզել են, որ  գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ:
«Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասել է Նաիրա Այվազյանը:
Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում  ներգրավվել են նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ:

Գիտական արդյունքներն ստացվել են ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված 18T-1F224 «MACROVIPERA LEBETINA OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ. Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ. Գայանե Կիրակոսյան) ծրագրի և ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308  «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ. Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:

Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:

«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավոր արևելյան բաժանմունքի Գ.Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,- ասել է Նաիրա Այվազյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}