Կառավարությունն առաջարկում է արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի հեռուստառադիոգովազդը
Կառավարությունն այսօր չզեկուցվող 62 հարցերի թվում ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը:
Նախագծով առաջարկվում է արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:
Օրենքի նախագծում առաջարկվում է արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:
Արգելվելքը վերաբերում է ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով տրվող գովազդներին, բացառությամբ՝ իր պաշտոնական կայքի, խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների, սրահների մեջ կամ վրա, Հայաստանի սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողներ գովազդների:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը , ինչի արդյունքում այդ տարի համացանցով կատարված խաղադրույքները համեմատած 2018թ․ հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ։
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհամապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի համար պետք է չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք. Վահան Քերոբյան
- Սասուն Խաչատրյանը պաշտոնի նշանակման պահին արդեն գիտեր Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման տեխնիկական մանրամասները
- Կառավարությունն այսօրվա նիստում Սասուն Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան