Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
Նախագծով առաջարկվում է Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարների ավելացում»,-կառավարության այսօրվա նիստում զեկուցելով ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը՝ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 միլիոն դրամ, իսկ առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 12.5 միլիոն դրամ:
«Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքականի թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 5 միլիոն դրամ: Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 միլիոն դրամ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով՝ գործող կարգով Օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ, բայց նախագծով նախատեսված է 1 միլիոն դրամ:
Կառավարությունը միաձայն հաստատեց որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան