Չինաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ամբողջությամբ պատվաստված է COVID-19-ի դեմ
Չինաստանում ավելի քան 1 միլիարդ մարդ արդեն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի վարակի դեմ, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 70%-ը: Bloomberg-ում հրապարակված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես Պեկինում լրագրողներին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը, սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրի բնակիչներն ընդհանուր առմամբ ստացել են 2,16 միլիարդ պատվաստում, ինչը կազմում է ամբողջ աշխարհում պատվաստանյութերի դեղաչափրի (5,18 միլիարդ) մեկ երրորդը:
Պեկինի չափահաս բնակչության ավելի քան 97%-ը լիովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, հայտնում է գործակալությունը: Տյանցզինում 12 տարեկանից բարձր բնակիչների մոտ 80%-ը պատվաստվել է: Շանհայում և Չժեցզյան նահանգում այս ցուցանիշը մոտ է 80% է:
Bloomberg-ը նշում է, որ պատվաստումների տեմպերի առումով Չինաստանն առաջ է անցել ԵՄ-ից և ԱՄՆ-ից: ԱՄՆ բնակչության միայն կեսն է լիովին պատվաստված կորոնավիրուսի դեմ:
Նույնիսկ այս դեպքում էլ Պեկինը ներկայումս մտադիր չէ մեղմել COVID-19 համաճարակի պատճառով մտցված խիստ սահմանափակումները:
Չինաստանում 10 ամիս առաջ Sinopharm-ի առաջին պատվաստանյութը հաստատվեց հրատապ օգտագործման համար: Բացի այս դեղամիջոցից, երկրում օգտագործվում է ևս վեց պատվաստանյութ: Պատվաստումը կատարվում է 12 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Պեկինը նաև արտահանել է COVID-19 դեղամիջոցների մոտ 800 միլիոն դեղաչափ:
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ երկիրը ներկայում պայքարում է վիրուսի բռնկման դեմ հարավարևելյան Ֆուջիան նահանգում: Օգոստոսին Ցզյանսու նահանգի Նանջինգ քաղաքը դարձավ երկրում վարակի տարածման կենտրոնը, որտեղ աղբյուրը տեղական օդանավակայանի աշխատակիցներն էին, ովքեր զբաղվում էին արտասահմանից ժամանակ օդանավերի մաքրմամբ:
Առաջին անգամ COVID-19-ի դեպքեր գրանցվեցին Չինաստանում 2019 թվականի վերջին: Վիրուսը սկսեց արագորեն տարածվել և 2020 թվականին ներթափանցեց աշխարհի գրեթե բոլոր երկրները:
Ըստ Worldometer վիճակագրական կայքի՝ Չինաստանում COVID-19 համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 95 հազար վարակակիր, մահացել է մոտ 4,6 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները