Պուտինը գնահատել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլև ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ինչպես արդեն նշվեց, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և անդամ երկրների արտաքին սահմաններում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլ նաև իրապես նոր սուր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար», - ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Պուտինը հանդիպմանը մասնակցում է տեսակոնֆերանսի միջոցով, քանի որ ինքնամեկուսացման մեջ է: