Սասուն Խաչատրյանը պաշտոնի նշանակման պահին արդեն գիտեր Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման տեխնիկական մանրամասները
«Մրցույթին հայտ էին ներկայացրել 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը: Մրցույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին որտեղ, առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը»,- Սասուն Խաչատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու հարցը զեկուցելիս այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Սասուն Խաչատրյանն իր խոսքում ասաց, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ:
«Մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացման և կառույցը սկսելու է գործել առավելագույնը մեկ ամիս և 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել եկող տարվա սկզբից»,-հայտնեց Խաչատրյանը և տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսվում է նաև ստեղծել տարածքային մարմիններ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
- Կառավարությունն այսօրվա նիստում Սասուն Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին