Ստեփանակերտում Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված աթլետիկայի մրցումներ են մեկնարկել
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում կազմակերպվեցին ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված աթլետիկայի մրցումներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում աթլետիկայի մրցումների գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանը նշել է, որ օրվա առթիվ կանցկացվեն 100մ և 400մ վազքատարածության մրցումներ:
«Մրցումներին մասնակցում են հիմնականում Ստեփանակերտ քաղաքի աթլետիկայի խմբակներում պարապող երեխաները, որոնց շարքում կան նաև ասկերանցիներ: Տարիքային սահմանափակում չկա, թե՛ փոքրերը, թե՛ մեծերը մասնակցում են մրցումներին: 100մ տարածության վազքի մրցումը կազմակերպվելու է այսօր, իսկ 400մ֊ինը՝ վաղը՝ Ֆիզկուլտուրնիկի օրը: Նախատեսվում են պատվոգրեր և դրամական պարգևներ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզիկների համար: Համոզված ենք՝ որքան երեխաները շատ մասնակցեն նմանատիպ մրցումների, այնքան ավելի բարձր արդյունքներ կգրանցեն»,- նշել էց Կ. Մելքումյանը:
Մրցումների մասնակից Լինա Քոչարյանի խոսքով էլ՝ լավ են պատրաստվել և մեծ ակնկալիքներ ունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։