Այնպես չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի համար պետք է չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք. Վահան Քերոբյան
«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, ապա այդպես չէ, պետք է զբաղվել նաև այլ խնդիրներով»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա հայտնեց, որ կառավարությունն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալով և միաժամանակ խնդիրներն հետևողաբար լուծելով գնալ առաջ:
«Տեսնում եք, որ խնդիրները գոյանում են, հետո էլ լուծվում են»,-հայտարարեց նախարարը, բայց չկարողացավ պատասխանել, թե ինչու չի լուծվում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին հեռացնելու հարցը:
Լրագրողներն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին խաղողագործների բողոքի ակցիայի վերաբերյալ հարցեր ուղղեցին՝ հիշեցնելով նախորդ օրը փոխվարչապետի արած հայտրարությունը, որ խաղողի մթերման գինը կիլոգրամի համար 130 դրամ է, ինչը նշանակում է ձրի մթերել:
«Անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակը, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, բավականին շատ մթերել են: Բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի նորից ընկնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ»,- պատասխանեց Քերոբյանը:
Նա հավաստիացրեց, որ խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ են և ամենօրյա ռեժիմով զբաղվում են այդ հարցով, իսկ իր տեղակալներից մեկը միայն այդ գործն է անում:
«Փորձում ենք հընթացս լուծել խնդիրները և միևնույն ժամանակ այնպես անել, որ բերքը գետնին չմնա»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նա նշեց, որ որպեսզի խթանեն մթերումը սուբսիդավորել են դրա համար հատկացվող վարկերը, պետական երաշխավորման ինստիտուտ մտցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան