Ֆրանսիան կասեցրել է 3000 բուժաշխատողի աշխատանքը՝ COVID պատվաստանյութ չստանալու համար
Ֆրանսիայի առողջապահության և խնամքի ոլորտների շուրջ 3000 աշխատակիցների աշխատանքը կասեցվել է՝ մինչև կառավարության վերջնաժամկետը COVID-19-ի դեմ պատվաստումներ չստանալու պատճառով։ Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:
Նշենք, որ պատվաստանյութերն այժմ պարտադիր են Ֆրանսիայում բուժօգնության, տնային խնամքի և շտապ օգնության աշխատողների համար, և այսօր վերջնաժամկետն է, որ այս անձնակազմը պետք է ստացած լիներ պատվաստանյութի գոնե առաջին դոզան։
Մինչ ֆրանսիացի մեծահասակների 83%-ը լիովին պատվաստված է, կան մարդիկ, որոնք դեմ են կորոնավիրուսային պատվաստանյութերին՝ ներառյալ որոշ բուժաշխատողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան