Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը
ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։
Fox26 News-ը գրում է, ֆիլմի ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում սեպտեմբերի 19-ին: Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են ինչպես Հայաստանում և Արցախում կարիքավորներին:
«45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմն արդեն ցուցադրվել է Հոլիվուդում։ Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է օգոստոսին։
Բրիտանացին Արցախում աշխատել է 2020 թվականի աշնանային ռազմական գործողությունների ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ցուցադրվում է Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը
- «Պայքար՝ հանուն ազգի»․ Էմիլ Գեսսենի վավերագրական ֆիլմի թրեյլերը՝ արցախյան պատերազմի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին