«Հրապարակ». Ինչու է Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել ընդհատակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել է ընդհատակ։ Նրան առաջ բերեցին նոյեմբերի 9-ից հետո՝ որպես ժամանակավոր վարչապետի թեկնածու, որը պետք է մեկ տարի պաշտոնավարեր` կազմակերպեր ընտրությունները և հեռանար: Բայց երբ փողոցային պայքարը ձախողվեց, և իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, Մանուկյանն ինքնաբերաբար դուրս մղվեց ասպարեզից։
Նա դեմ էր ընտրություններին և կարծում էր, որ դա սխալ ճանապարհ է: Հիմա գրեթե չի շփվում, հարցազրույցներ չի տալիս, զանգերին չի պատասխանում: Ասում են՝ նեղացած է Քոչարյանից ու մյուսներից, որ իրեն չլսեցին և համաձայնելով իշխանությունների սցենարին` նպաստեցին նրանց վերարտադրությանը, ուստի որոշել է որևէ բանի չխառնվել։ Մեզ ասացին` հիմնականում զբաղված է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով, որը նույնպես պասիվացել է, միայն գրասենյակն է ֆորմալ գործում` «Իմպերիում պլազա» հյուրանոցում, Ամիրյան փողոցում։
Վազգեն Մանուկյանի՝ «Հայրենիքը փրկելու» շարժման արդյունքում ստացած միակ «քյարը», փաստորեն, եղավ քրեական գործը, որը հարուցվել է հարթակից «իշխանությունը զավթելու» կոչեր հնչեցնելու համար։ Սեպտեմբերի 22-ին այս գործով հերթական դատական նիստն է, որին, ինչպես տեղեկացանք, Մանուկյանը բարեխղճորեն ներկայանում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան