«Հրապարակ». Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, լավություն է անում մերձավորներին՝ հողեր է նվիրում, էժան վաճառում
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։ Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ հողատարածքներ համայնքային սեփականություն դարձնելու վերաբերյալ։
Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, հավանաբար, որոշել է լավություն անել մերձավորներին՝ մեկին հող նվիրել, մյուսին՝ էժան վաճառել, երրորդին՝ ձևական աճուրդով հանձնել և այլն: «Բայց փաստը, որ իրենց ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, վկայում է այն մասին, որ իրենց ներսում էլ միանշանակ չեն ընդունել այդ ամենը, պարզ ասած՝ իրենք իրենց մեջ չեն բարիշել՝ ում տալ, ում չտալ»,- ասաց Մարուքյանը, ով առցանց է հետևել նիստին։ Վանաձորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի սկզբին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան